Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Հայաստանը դարձրել են երկրային դժոխք, իրենք փառատոն-ֆեստիվալներով մեծ փողեր են մսխում

Հայաստանը դարձրել են երկրային դժոխք, իրենք փառատոն-ֆեստիվալներով մեծ փողեր են մսխում
31.07.2024 | 12:11
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որով Հայաստանի հյուսիս-արևելյան Տավուշի մարզի բնակիչներին, բոլոր ցանկացողներին հրավիրում է երկրի հարավ՝ Մեղրիում կայանալիք փառատոնին։ Oգոստոսի 17-ին Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ, քաղաքացիներ Անդրանիկ Հովհաննիսյանի, Աննա Նավասարդյանի և Արսինե Սահակյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Սեր Սյունիք» խորագրով փառատոն, որը տեղի է ունենալու Մեղրի քաղաքի միջով հոսող Մեղրի գետի ափամերձ գողտրիկ պուրակում:
2020 թվականի պատերազմում զոհվածների դիերը դեռ հանձնված չեն հողին, դրանք փտում են դիահերձարաններում, Բաքվում խոշտանգում, որպես ահաբեկիչներ դատում են հայ զինծառայողներին, Խաշթառակի հիմնական կամուրջը մայիսի 26-ին շարքից դուրս է եկել, ժամանակավոր կամուրջը երկու օր առաջ նույնպես շարքից դուրս է եկել, կառավարությունը դեռևս ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել մայիսի 27-ի ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզի բնակիչներին, օդում կախված է նոր պատերազմի վտանգը, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեծ փողեր մսխելով, տժժում է զանազան փառատոներում ու ֆեստիվալներում: Հայաստանը դարձրել է երկրային դժոխք, փորձում է հայաստանցիներին էլ դարձնել հիշողությունից զուրկ մանկուրտներ։
Ոսկան Սարգսյան
Դիտվել է՝ 4095

Մեկնաբանություններ